«Արդարեւ, անիրավ խորհուրդները բաժանում են մարդուն Աստծուց, որովհետեւ Աստված վկա է նրա ներքին ցանկություններին, նրա սրտի ճշմարիտ վերակացուն է եւ նրա լեզվի ունկնդիրը, եւ Նա, ով պահում է ամեն ինչ, գիտի, թե ով ինչ է բարբառում:
Սուրբ Գրքի տվյալներով` դաջվածքները եղել են սգո արտահայտություն Աստծուն չճանաչող ազգերի մեջ: Սակայն Աստված իր ընտրած ազգին` Իսրայելին, պատվիրեց հեռու մնալ թե՛ այդ սովորությունից, թե՛ մնացած բոլոր անբարո սովորություններից, որ արմատացել էին այդ ազգերի մեջ:
Աղոթքը միաժամանակ Աստծո որոնումն է և հանդիպումն է Նրա հետ, որը վերաճում է հաղորդակցության: Այսինքն, աղոթքը և՛ գործունեություն է, և՛ վիճակ, նաև որոշակի փոխհարաբերություն է Աստծո հետ ու վերաբերմունք` արարածների նկատմամբ:
Տողերը սուրբգրային են, պատկանում են մի իմաստուն մարդու` Սիրաքի գրչին: Եվ քանի որ «հանճարեղությունն սկսվում է այնտեղ, որտեղ ավարտվում է կարծեցյալ կարելիությունը», չենք համարձակվի դույզն-ինչ ձևափոխել հանճարեղ մտքի խոսքի կաղապարը:
Ո՞վ է այսօր մեզ առաջնորդում դեպի հավիտենական արժեքներ. թույլ տվեք այդ հարցը առկախ թողնել` հայցելով բոլոր նրանց ներողամտությունը, ովքեր վստահ են, թե գիտեն դրա պատասխանը:
Մենք պարզ մի նպատակ ենք հետապնդում՝ կաշառակերներին ու «իրենց բերանից կտրող» կաշառք տվողներին ծանոթացնել կամ մեկ անգամ ևս հիշեցնել Ամենակարող Աստծո խոսքը այս հոգեկործան երևույթի մասին:
«Չխաբվե՛ք. Աստված չի ծաղրվում, որովհետեւ ինչ-որ մարդս սերմանում է, նույնը եւ կհնձի. ով սերմանում է իր մարմնի համար, այդ մարմնից էլ կհնձի ապականություն, իսկ ով Հոգու համար է սերմանում, այդ հոգուց էլ կհնձի հավիտենական կյանք» (Գաղ. 6; 7-8):
Ադրբեջանի նախկին արտգործնախարար, Ալիևի կարկառուն քարոզիչ ու խոսնակ Թոֆիգ Զուլֆուգարովը անդրադարձել է այն հարցին, որ Հայաստանի հանրային դաշտում որոշ գործիչներ հարց են բարձրացնում, այսպես կոչված, «արտապատվիրակման» ամերիկյան տարբերակի փոխադարձության մասին։ Այսինքն՝ եթե խոսում ենք ապաշրջափակումից, ուրեմն ՀՀ-ն Ադրբեջանի տարածքից օգտվելու է երրորդ կողմին արտապատվիրակած մաքսային ստուգումներով...